Պակիստանի վարչապետ Միր Խազար Խան Հոսոն որոշել է արգելել օդորակիչների օգտագործումը կառավարական շենքերում՝ էլեկտրաէներգիայի տնտեսման նպատակով: Արգելքն ուժի մեջ կմտնի մայիսի 15-ին եւ կշարունակվի այնքան, մինչեւ երկրում էլեկտրաէներգիայի հետ կապված իրավիճակը բարելավվի, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Պակիստանի վարչապետը խորհուրդ է տվել պետծառայողներին աշխատանքի գնալ բաց գույնի, թեթեւ հագուստով, որպեսզի ավելի հեշտ դիմանան շոգին:

Պակիստանը բախվել է էլեկտրաէներգիայի եւ բնական գազի լուրջ պակասի խնդրին: Ամռանը Պակիստանում ջերմաստիճանը հաճախ է հասնում 40 աստիճանի: