Չինաստանի առաջատար բջջային բրաուզերը` UCWeb-ը ծրագրում է դուրս գալ համաշխարհային շուկա, ինչը ցույց է տալիս տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում չինական ընկերությունների աճող հավակնությունների մասին, գրում է Financial Times-ը:
Ընկերությունը, որի բրաուզերը տեղադրված է Չինաստանի սմարթֆոնների կեսի վրա, հայտարարել է առաջիկա երեք տարեւիների ընթացքում 3 մլրդ յուան ներդնելու մտադրության մասին, որպեսզի փորձի առաջատար դառնալ Հնդկաստանի, Բրազիլիայի, Ինդոնեզիայի եւ Վիետնամի շուկաներում, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Մինչեւ 2016թ. UCWeb-ը ծրագրում է ավելացնել իր օգտատերերի թիվը ներկայիս 400 մլն-ից մինչեւ 1 մլրդի: Ի դեպ, այդ 400 մլն-ից Չինաստանում ապրում են միայն 100 մլն-ը:
UCWeb-ն իր գլխավոր մրցակիցներ է համարում Opera եւ Google Chrome բրաուզերները:



























