Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը մայիսի 10-ին կմեկնի Ռուսաստան: Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դեւիդ Քեմերոնի հետ կհանդիպի հենց մայիսի 10-ին:
«Մայիսի 10-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնի հետ, որը Ռուսաստանում կլինի աշխատանքային այցով»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Քեմերոնի Ռուսաստան այցի մասին հայտնել էր AFP-ն: Ըստ գործակալության՝ Քեմերոնը հանդես գալով խորհրդարանում, հայտարարել է, որ կթռչի Սոչի, որպեսզի հանդիպի Պուտինին՝ քննարկելու համար Սիրիայի հարցը:




























