Հնդկաստանի հյուսիսում, այսօր՝ մայիսի 8-ին, ավտոբուսն ընկել է գետը, որի հետեւանքով զոհվել է 32, վիրավորվել 15 մարդ, հաղորդում է NDTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի ոստիկանության ներկայացուցիչներին:
Միջադեպը տեղի է ունեցել Հիմաչալ-Պրադեշի նահանգում: Ավտոբուսը, որում եղել է 60 մարդ, անհայտ պատճառներով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ ընկել գետը: Վթարից անմիջապես առաջ վարորդը դուրս է թռել մեքենայից, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Տեղի ունեցածի հանգամանքները, ինչպես նաեւ զոհերի եւ տուժածների թիվը ճշտվում է:




























