Բելառուսում, մայիսի 1-5-ին, անցկացվել է Հայաստանի մշակույթի օրեր, որի հանդիսավոր բացումը կայացել է Բելառուսի պետական ֆիլհարմոնիայում՝ Հայաստանի պարարվեստի «Բարե¬կա¬մու¬թյուն» անսամբլի մենահամերգով:
Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը եւ Բելառուսի մշակույթի նա¬խարարի առաջին տեղակալ Վլադիմիր Կարաչեւսկին: Հայաստանի մշակույթի օրերի բացմանը ներկա էին Բելառուսի մշակույթի նախարար Բորիս Սվետ¬լովը, Բելառուսում հավատարմագրված դիվանագետներ, պաշտո¬նա¬տար անձինք, հայ համայնքի ներկայացուցիչներ: «Բա-րեկամություն» անսամբլի ելույթն արժանացել է ջերմ ընդունելության եւ բարձր գնահատականի:
Մայիսի 2-ին, Կինոյի տանը «Եթե բոլորը» ֆիլմի ցուցադրությամբ կայացել է հայկական կինոյի օրերի բացումը, իսկ Հանրա¬պե¬տու¬թյան պալատի մշակույթի եւ արվեստի համալսարանի պատկերասրահում բացվել է երիտասարդ նկարչուհի Արեւիկ Պետրոսյանի աշխա¬տանք¬ների ցուցահանդեսը:
Մայիսի 3-ին, Հայաստանի պարարվեստի «Բարեկամու¬թյուն» անսամբլը եւս մեկ մենահամերգով ելույթ է ունեցել Մոգիլյով քաղաքում:
Հայաստանի պատվիրակությունը մշակույթի օրերի շրջանակում պաշտոնական հանդիպումներ է ունեցել Բելառուսի մշակույթի նախարար Բորիս Սվետլովի եւ Բելառուսի մշակույթի նա¬խարարի առաջին տեղակալ Վլադիմիր Կա¬րաչեւսկիի հետ, ձեռք են բերվել պայմանավորվածություններ երկկողմ մշակութային համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ: Այս համատեքստում մինչեւ տա¬րեվերջ կստորագրվի «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության եւ Բելառուսի Հանրապետության մշակույթի նախարարության միջեւ 2014-2017 թթ. մշակութային համագործակցության մասին» ծրագիրը, աշխատանքներ կտարվեն Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում՝ Երեւանում եւ Մինսկում «Սպարտակ» բալետի համատեղ ներկայացման, ինչպես նաեւ երկու երկրներում կազմակերպվող փառատոներին մասնակցության ապահովման ուղղություններով: Պայմանավորվածության համաձայն, «Սլավյանսկի բազար» մրցույթ-փառատոնի ժյուրիի կազմում Հայաստանը կներկայացնի կոմպոզիտորների միության նախագահ Ռո¬բերտ Ամիրխանյանը:




























