Բանգլադեշում նոր դժբախտ դեպք է տեղի ունեցել. Դաքայի մերձակայքում փլուզված շենքի ավերակներում հրդեհ է բռնկվել: Զոհվել է ութ մարդ:
Հաղորդվում է, որ նախօրեի երեկոյան բռնկված հրդեհն արդեն մարվել է: Զոհվածների մարմինները հայտնաբերել են մայիսի 9-ի առավոտյան, հայտնում է ՒՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Դաքայի մերձակայքի ութհարկանի շենքը, որտեղ տեղակայված էին արտադրամասեր, խանութներ, բանկի մասնաճյուղ, փլուզվել էր ապրիլի 24-ին: Ըստ վերջին տեղեկության`զոհվել է 803 մարդ:
Այդ շենքի սեփականատեր Մոհամեդ Սոխել Ռանան ձերբակալվել էր ապրիլի 28-ին` Հնդկաստանի սահմանն անցնելու փորձի ժամանակ:




























