ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման եւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանային անվտանգության եւ Մերձաւոր Արեւելքում կարգավորման հարցեր, ինչպես նաեւ պայմանավորվել են շարունակել սերտ համագործակցությունը անվտանգության հարցերի շուրջ: Այդ մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
«ՌԻԱ Նովոստին» նշում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել Սիրիայի տարածքում իսրայելական ռազմաօդային ուժերի կողմից իրականացրած ավիահարվածների վերաբերյալ տեղեկության հայտնվելուց երեք օր անց:




























