Մեքսիկայում` ԱՄՆ-ի սահմանի մոտ,  անհետացել է Ինտերպոլի աշխատակիցների խումբը: Չիուաուայի նահանգապետ Սեսար Դուարտե Հակեսը հայտնել է, որ խոսքը Ինտերպոլի չորս գործակալների եւ Մեքսիկայի գլխավոր դատախազության մեկ աշխատակցի մասին է: 

Տեղեկություն կա, որ նրանք անհետացել են  Չիուաուայից դեպի ԱՄՆ-ի սահմանին գտնվող Սյուդադ Խուարես քաղաքի ճանապարհին: Տեղական իշխանությունները Մեքսիկայի գլխավոր դատախազության հետ համատեղ հետաքննություն են վարում, հայտնում է  «Ռուսաստանի ձայնը»:

ԱՄՆ-ին սահմանակից Չիուաուա նահանգը հայտնի է որպես թմրանյութերի տարանցման վայր: Դրա տարածքում գործում են այդ անօրինական բիզնեսի վերահսկման դեմ պայքար մղող մի քանի հանցախմբեր: