ԱՄՆ-ում 83-ամյա միանձնուհի Մեգան Ռայսին դատարանը մեղավոր է ճանաչել ազգային անվտանգությանը սպառնալու եւ Y-12 Ազգային անվտանգության կենտրոն ներխուժելու համար: Նրան եւ իր երկու հանցակիցներին` 64-ամյա Մայքլ Վելլիին եւ 56-ամյա Գրեգ Բոէրտյե-Օբեդին, սպառնում է 20 տարի ազատազրկում, հաղորդում է են ամերիկյան լրատվամիջոցները:
Քույր Ռայսն ու իր երկու հանցակիցները, բողոքելով միջուկային զենքի կիրառման դեմ, պահպանվող օբյեկտ են ներխուժել նախորդ տարվա հուլիսին: Նրանք ներկել են շինության պատերը, որոշներն էլ` վնասել: Պահակների վկայությամբ, երբ իրենք հայտնաբերել են ակտիվիստներին, նրանք առաջարկել էին իրենց հաց ուտել, հետո սկսել են եկեղեցական երգեր երգել:
Ռայսին մեղադրում են 8.5 հազար դոլարի վնաս պատճառելու մեջ: Կենտրոնի ղեկավարությունը հաղորդում է, որ ակտիվիստները հնարավորություն չունեին մոտենալու ռադիոակտիվ նյութերին, որոնք պահվում են տարածքում, փոխանցում է «АН-online-ը»:
Քույր Ռայսն իրեն մեղավոր չի ճանաչել եւ հայտարարել է, որ ցավում է միայն նրա համար, որ դա ավելի շուտ չի արել: Միջադեպը լուրջ անհանգստություն է առաջացրել ԱՄՆ միջուկային օբյեկտների անվտանգության ապահովման համար:




























