Հնդկաստանի հիվանդանոցում վախճանվել է ծեծվելուց հետո կոմայում հայտնված բանտարկյալ պակիստանցին: Նա մահացել է բանտակցի հասցրած վնասվածքներից, որը անցյալ շաբաթ աղյուսով հարվածել էր նրան:
Հնդկաստանի Ջամու եւ Քաշմիր նահանգի բանտում այդ հարձակումը կատարվել էր այն ժամանակ, երբ հնդիկ բանտարկյալ Սարաբջիթ Սինգհին մահացու ծեծի էին ենթարկել Պակիստանի բանտում:
Դատապարտված պակիստանցի զինվորականի վրա հարձակվել էին հենց նույն օրը, երբ կատարվել էր լրտեսության համար բանտարկված Սինգհի դիակիզումը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Պակիստանի իշխանությունները հնդկական բանտում պակիստանցու վրա հարձակումը համարում են հնդիկի մահվան վրեժ:




























