Ֆլորիդայի Թամփա քաղաքում փոքրիկ տղան ատրճանակից պատահաբար կրակել է իր վրա: Ատրճանակը երեխան գտել էր քեռու պայուսակից:
Տղային հասցրել էին հիվանդանոց, որտեղ նա ստացած վերքից մահացել էր: Զենքի սեփականատեր 29-ամյա Ջեֆրի Ուոլքերի նկատմամբ քրեական գործ է հարուցվել` հանցավոր անփութության հոդվածի հատկանիշներով:
Հաղորդվում է նաեւ, որ ողբերգության պահին սենյակում են եղել նաեւ երեխայի ծնողները, գրում է Life News-ը:
Մեկ շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ում սա երեխաների հրազենային վնասվածքի արդեն երկրորդ դեպքն է: Մայիսի 2-ին Քենթուկի նահանգում հնգամյա տղան կրակել էր իր երկու տարեկան քրոջ վրա: Ստացված վերքից աղջիկը հիվանդանոցի ճանապարհին մահացել էր: Ծնողների նկատմամբ քրեական գործ չէր հարուցվել, իսկ միջադեպը համարվել էր դժբախտ պատահար:




























