ԽՍՀՄ եւ Վրաստանի ժողովրդական արտիստ Օթար Մեգվինեթուխուցեսին, ով հայտնի է «Դաթա Թութաշխիա» վեպի էկրանավորմամբ, մահացել է մայիսի 9-ին Թբիլիսիում` 82 տարեկան հասակում:
Ինչպես հաղորդում է «Նովոստի-Գրուզիան», դերասանը կհուղարկավորվի մայիսի 12-ին Դիդուբիյսկի պանթեոնում` Թբիլիսիի հասարակական գործիչների եւ գրողների գերեզմանատանը: Մայիսի 11-ին Մարջանիշվիլիի անվան թատրոնում տեղի կունենա հրաժեշտի արարողությունը:
Դերասանը ծնվել է 1932թ հունվարի 16-ին Թբիլիսիում: Նա դերակատարել է «Ֆաթիմա», «Լուսնի առեւանգումը», «Բարի մարդիկ», «Աշնան արեւ» եւ այլ ֆիլմերում ու թատերական ներկայացումներում:



























