Մայիսի 9-ին Պակիստանի հարվում զինված մարդիկ առեւանգել են Պակիստանի նախկին վարչապետ Յուսուֆ Ռեզա Գիլանիի որդուն: Հարձակման ընթացքում սպանվել է թիկնապահը, վիրավորվել` 5 մարդ: Այս մասին հաղորդել են Փենջաբ նահանգի իշխանությունները:
Տեղի ոստիկանության տվյալներով, Ալի Հայդեր Գիլանին թիկնապահների հետ միասին մասնակցել է նախընտրական միջոցառման, որը կայացել է Փենջաբում` մայիսի 11-ին կայանալիք ընտրությունների նախաշեմին: Զինված մարդիկ կրակ են բացել եւ առեւանգել հայտնի քաղաքական գործչի որդուն, փոխանցում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը», Ա. Գիլանին պայքարում է Փենջաբ նահանգի վեհաժողովում տեղ ունենալու համար:




























