Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 1-ի որոշման համաձայն՝ Հաղթանակի եւ Խաղաղության, Հանրապետության, Սահմանադրության կամ անկախության կապակցությամբ նշվող տոն օրերին ՀՀ քաղաքացիություն ստացող անձի երդման արարողությունը իրականացվում է հատուկ հանդիսավոր պայմաններում:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մայիսի 9-ին ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունում տեղի է ունեցել հանդիսավոր երդման արարողություն, որին մասնակցել ու ելույթ են ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը եւ Սփյուռքի նախարարի տեղակալ Դավիթ Կարապետյանը:

Քաղաքացիություն ստացածներին շնորհավորել է ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը: