Ֆրանսիայի նախկին վարչապետ, ընդդիմադիր խոշորագույն «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցությունից պատգամավոր Ֆրանսուա Ֆիյոնը մտադիր է առաջադրվել նախագահի պաշտոնի համար 2017թ.:
«Այո, այո, ես թեկնածու կլինեմ, ինչ էլ որ լինի»,- ընդգծել է Ֆիյոնը Տոկիոյի թագավորական պալատում կայացած ընդունելությունից հետո: Արտահայտությունն արվել է գրեթե շշուկով, որ մերձակայքում կանգնած ֆրանսիացի լրագրողները չլսեն: BMF հեռուստաընկերության լրագրողը նկարահանում էր այդ զրույցը, եւ խոսափողը միացված է եղել:
Նախկին վարչապետը Ճապոնիա էր ժամանել կայսր Ակիհիտոյի հրավերով, ով Ֆիյոնին Ծագող արեւի շքանշան է տվել:
Ավելի վաղ հաղորդվել էր, թե մեծ քաղաքականություն վերադառնալու միտք ունի նաեւ նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին:




























