Քոլորադոն առաջին ամերիկյան նահանգն է, որը հարկմամբ կվերահսկի մարիխուանայի մանրածախ վաճառքը, որը ձեռք է բերվում ոչ թե բժշկական ցուցումներով, այլև զվարճանքի համար:
Այդ քայլը արտոնվել է չորեքշաբթի օրը նահանգի կոնգրեսի կողմից` որպես մարիխուանայի օրինականացման փաթեթի մաս: Հարկը կարող է կազմել գնումների 25 տոկոսը: Սակայն հարցը պետք է հանրաքվեի դրվի. այդ նահանգի օրենքների համաձայն, յուրաքանչյուր նոր հարկ պետք է հանրաքվեի դրվի, փոխանցում է BBC-ի Ռուսական ծառայությունը:
Նոյեմբերին նահանգի ընտրողները հանրաքվեում արտոնել են սահմանադրական ուղղումը, որը չափահասներին թույլ է տալիս պահել, աճեցնել և օգտագործել մարիխուանան անձնական նպատակներով:
Սպասվում է, որ նահանգապետը կստորագրի մարիխուանայի հարկման մասին օրենքը կհարկվեն նույն օրը: Բացի Քոլորադոյից, միակ ամերիկյան նահանգը, որտեղ մարիխուանան օրինական է Վաշինգթոնն է:



























