Ինդոնեզիայում ոստիկանները հայտնել են, որ իրենց հաջողվել է սպանել յոթ եւ կալանավորել 13 մարդու՝ վերջին ամիսների ամենախոշոր հակաահաբեկչական ստուգայցի շրջանակում։
Ոստիկանության ներկայացուցիչն ասել է, որ նման գործողություններ են իրականացվել Ճավա կղզու 16 քաղաքներում: Հայտնաբերվել են ինքնաշեն ռումբեր եւ նռնակներ: Ոստիկանությունը հայտնում է, որ ձերբակալվածներին կասկածում են բանկերի եւ ոսկերչական խանութների թալանի մեջ: Ենթադրվում է, որ փողերը նրանք ուղարկել են ռազմական խմբավորումների, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ոստիկանությունը նաեւ հետաքննում է` կա արդյոք կապ այդ ձերբակալվածների եւ Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում Բիրմայի դեսպանության պայթեցման բացահայտված ծրագրի միջեւ, որի կազմակերպման կասկածանքով անցյալ ուրբաթ ձերբակալվել էր երկու մարդ:




























