Բանգլադեշի ռազմական դատարանը մահապատժի է դատապարտել իսլամիստական խոշորագույն «Ջամահաթ-ի-Իսլամ» կուսակցության առաջնորդներից մեկին:
Կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալ 59-ամյա Մոհամմադ Քամարուզզամանը մեղավոր է ճանաչվել ցեղասպանության եւ 1971թ Պակիստանից Բանգլադեշի անկախանալու պատերազմի ժամանակ կտտանքներ կիրառելու համար, գրում է «Ռոսբալթը»:
Հիշեցնենք, որ իսլամիստ առաջնորդների նկատմամբ գործընթացը կտրուկ սրել է երկրում տիրող իրավիճակը: Փետրվարի վերջին նույն կուսակցության փոխնախագահ Դելվար Հոսսեյն Սայեդիի մահապատժից հետո անկարգությունների զոհ է դարձել մոտ 90 մարդ: Երկրում ցույցերը շարունակվում են մինչ օրս:
Իսլամիստներն այրում են ավտոմեքենաներ, խանութներ, հարձակվում են ոստիկանների վրա: Շաբաթվա սկզբին ծայրահեղական իսլամիստների եւ ոստիկանության բախումների զոհ է դարձել ավելի քան 20 մարդ, ավելի քան 100 վիրավորվել է:




























