Ոստիկանությունը Բրյուսելում «ալմաստների գործով» 24 ձերբակալվածներից 16-ին բաց է թողել, մյուս 8-ը` ձերբակալված են:
Հիշեցնենք, որ նախօրեին երեք երկրների` Բրյուսելի, Շվեյցարիայի, Ֆրանսիայի, ոստիկաններ հայտարարել էին 31 մարդկանց ձերբակալության մասին, ովքեր ենթադրաբար կողոպուտի մասնակից էին: 24 մարդ ձերբակալվել էր Բելգիայում, 6` Շվեյցարիայում, 1` Ֆրանսիայում: Գողացված ալմաստները հայտնաբերվել են Շվեյցարիայում: Դրանց մի մասը չարագործները հաջողել են վաճառել, սակայն ոստիկանությունը հայտնաբերել է նաեւ գումարը, որն, ամենայն հավանականությամբ, ստացվել են դրանց վաճառքից:
Հաջորդ շաբաթ Բելգիայում ձերբակալված 8 անձիք կկանգնեն դատարանի առաջ: Նրանցից մեկը 43-ամյա ֆրանսիացի Մարկ Բերտոլբին է, ով հարուստ քրեական անցյալի տեր մարդ է:
Զինված կողոպտիչները կարողացել են առեւանգել մոտ 10 կգ թանկարժեք քարեր, որոնց ընդհանուր արժեքը 37,5 մլն եվրո է:




























