Վաշինգթոնում Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը կոչ է արել ոստիկանությանը հետաքննել Ռոքվիլլից հայկական ծագմամբ տարեց զույգին սպառնալու դեպքը:
Արա Սահակյանին հասցեագրված ծրարում եղել է բոսթոնյան ահաբեկչության վերաբերյալ թերթից կտրված հատվածի հետ մեկտեղ ձեռագրով գրված է եղել «Եվս մեկ հայ տականք»:
«Մենք կոչ ենք անում դաշնային եւ տեղի իշխանություններին անհապաղ հետաքննել տեղի ունեցածը եւ դա անել դատական կարգով` բացահայտելով ատելության հողի վրա սպառնացողի անձը: Այդ անհանդուրժողական քայլը հիշեցում է լրատվամիջոցների համար, որոնք չճշտված, անհավաստի տեղեկությունների պատճառով կարող են սպառնալիք դառնալ մարդկային կյանքին»,-հայտարարել է ԱՀԱԿ ներկայացուցիչ Սեւան Քոլեջյանը:
Արա եւ Սալբի Սահակյաննները Մերիլենդ նահանգի վաղեմի բնակիչներ են: ԱՄՆ պատերազմի վետերան Արա Սահակյանը 4 տասնամյակ աշխատել է որպես ինժեներ` ԱՄՆ Ծովային նավատորմի կորպուսում եւ ռազմածովային նախարարությունում: Նրա կինն աշխատել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում: Նա եղել է նաեւ ԱՄՆ Սենատում մեծամասնության առաջնորդ Մայք Մէնսֆիլդի օգնական:




























