Նեապոլի դատախազությունը մասի 9-ին պաշտոնապես պահանջել է դատարանի առջեւ կանգնեցնել Իտալիայի նախկին վարչապետ, միլիարդատեր Սիլվիո Բեռլուսկոնիին` կապված պատգամվորներին կաշառելու եւ կոռուպցիայի հեռ:
Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, խոսքը սկանդալային գործի մասին է, որը կապված է հայտնի քաղաքական գործիչ Սերջո Դե Գրեգորիոյին 3մլն եվրո փոխանցելու հետ: 2006-ին նա ընտրվել է որպես պատգամավոր եւ կարճ ժամանակ անց սկսել համագործակցել Բեռլուսկոնիի կողմնակիցների հետ, փոխանցում է Ռիդուսը:
Փետրվարին Նեապելի դատախազությունը սկսել է հետաքննել այդ դեպքը եւ հարցաքննությունների ժամանակ Դե Գրեգորիոն խոստովանական ցուցմունքներ է տվել:
Ներկայումս Բեռլուսկոնիի անվան հետ կապված մի քանի խոշոր դատական գործընթացներ են ընթանում:




























