Ֆրանսիական ծագումով, արդեն ՌԴ քաղաքացի Ժերար Դեպարդիեն ակտիվ կերպով օգնում է իր նոր «հայրենակիցներին»։ Առնվազն նրա երկու ռուս ընկերներ, դերասանի շնորհիվ բիզնեսով են զբաղվում, պարզել է Le Figaro թերթը։
Նրանցից մեկը՝ ռուսական ծագմամբ ֆրանսիացի Առնո Ֆրիլին, Դեպարդիեի պրոդյուսերն ու գործակալն է, ում հետ նա ընկերություն է անում վերջին 15 տարին։ Ֆրիլին մասնագիտանում է նախկին խորհրդային հանրապետություններում ֆիլմերի արտադրության վրա, եւ մտերիմ է խորհրդային նոմենկլատուրայի ընտանիքներից սերված շատ մարդկանց հետ, ովքեր այսօր Ռուսաստանի նախագահի շրջապատում են։ Ֆրիլին «Ռասպուտին» ֆիլմի պրոդյուսերն է, որտեղ դերասանը գլխավոր դերակատարն է։
Le Figaro-ի տվյալով, «ռուսական կլանի» երկրորդ մարդը, ում նույնպես ձեռնտու է Դեպարդյեյի հետ ընկերությունը, Ռուսաստանի Պետֆիլմոֆոնդի տնօրեն եւ Դեպարդյեյի՝ Դոմոդեդովոյում գտնվող առանձնատան ապագա հարեւան Նիկոլայ Բորդաչեւն է։ Նրանց 2010 թվականին ծանոթացրել է Ֆրիլին, եւ այդ պահից ի վեր եռյակն անբաժան է, գրում է InoPressa -ն։
Բորոդաչեւն իր նոր ընկերոջը բազմաթիվ ծառայություններ է մատուցել. սրբագրել է պաշտոնական նամակը, որում Դեպարդիեն ռուսական քաղաքացիություն էր խնդրում, ֆրանսիացուն ծանոթացրել է ռուսական իրականությանը՝ ներառյալ իր հայրենիքը՝ Մորդովիան։ Բորդաչեւը նույնիսկ Դեպարդյեյին Սարանսկի իր բնականարում է գրանցել։ Բորդաչեւի լավության տակ չի մնացել նաեւ Դեպարդիեն. Պետֆիլմոֆոնդի տնօրենը ծրագրում է զբաղվել Ռուսաստանում դերասանի գինիների վաճառքով, գրում է Le Figaro-ն։



























