Գերմանիայում կայծակը հարվածել է հանգստացողներին, որի հետեւանքով տուժել է 43 մարդ: Նրանցից երեքը ծանր այրվածքներ են ստացել, հաղորդել են Ռոստոկ քաղաքի ոստիկանությունում:
Միջադեպը տեղի է ունեցել երկրի հյուսիսում գտնվող Դաբել բնակավայրում, որտեղ նշելիս են եղել Հայրերի օորը: Հրապարակում, որտեղ անցկացվել են տոնական միջոցառումները, կայծակի ժամանակ գտնվել է մոտ 500 մարդ:
Տուժածների մեծ մասն այրվածքներ են ստացել: Ներկայումս դեպքի վայրում աշխատում են շտապօգնության հաշվարկները, այստեղ են նաեւ երկու փրկարար ուղղաթիռներ, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:




























