Բոսթոնցի ահաբեկիչ Թամերլան Ցարնաեւին հուղարկավորել են ԱՄՆ-ում, թաղման վայրն իշխանությունները չեն հայտնում. Հայտնի է միայն, որ Ցարնաեւին թաղել են Վուսթերի սահմաններից դուրս:

Ինչպես հաղորդում է Associated Press-ը՝ Բուսթեր քաղաքի ոստիկանության հայտարարությունում նշվում է, որ թաղման արարողության կազմակերպումն իր վրա է վերցրել ոմն «համարձակ» մարդ: 26-ամյա Ցարնաեւի մարմինը մինչ այդ, շուրջ մեկ շաբաթ գտնվել է Բուսթերի թաղման բյուրոյում: Սպասվում էր, որ նրան հողին կհանձնեն ԱՄՆ-ում բնակվող հարազատները, այդ թվում Թամերլանի հորեղբայրը՝ Ռուսլան Ցարնին:

Հիշեցնենք, որ ամերիկյան մի քանի նահանգներ հրաժարվել էին գերեզմանի տեղ տրամադրել ահաբեկչի համար: