ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը մայիսի 10-ին Աֆղանստան է ժամանել չհայտարարված այցով: Մերկելը ժամանել է հյուսիսային Բալհ նահանգի Մազարի Շարիֆ քաղաքում գտնվող գերմանական զինված ուժերի գլխավոր շտաբ: Նրան ուղեկցում է Գերմանիայի պաշտպանության նախարար Թոմաս դե Մեզերը: Այդ մասին  AFP-ին հայտնել է Մերկելի ներկայացուցիչը:  

«ՌԻԱ Նովոստին» գրում է, որ նախորդ անգամ Մերկելն Աֆղանստան էր այցելել 2012թ. մարտին` դարձյալ նախապես չհայտնելով այցի մասին:  Այն ժամանակ նրան չէր հաջողվել այցելել  Քունդուզ նահանգում գտնվող ԳԴՀ-ի զինված ուժերի կայան` տարածաշրջանում  ձյան առատ տեղումների պատճառով: