Ավստրալիայի փրկարարները եւ ոստիկանությունը փնտրում են Carnival Spirit զբոսանավից կորած զույգին: Ավստրալացի Քրիստեն Շրեդերը եւ Փոլ Ռոսինգթոնը` 27 եւ 30 տարեկան, ծովային զբոսանքի էին դուրս եկել ընտանիքի եւ ընկերների հետ:
Australian թերթի փոխանցմամբ` նավի հսկող տեսախցիկի տեսագրությունից երեւում է, որ զբոսաշրջիկները ցատկել էին Carnival Spirit-ի տախտակամածից, երբ այն լողում էր ավստրալական ափի երկայնքով, հայտնում է հրատարակչությունը: Զբոսաշրջիկների անհետացումը նկատել էին, երբ նավը մայիսի 8-ի երեկոյան խարիսխ էր գցել Սիդնեյի նավահանգստում, գրում է Ռիդուսը:
Միստիկական անվանմամբ նավում դա միակ անախորժությունը չէ, անհաջողությունները Carnival–ին ուղեկցում են փետրվարից:
Carnival Triumph-ի շարժիչների խցիկում այն ժամանակ հրդեհ էր բռնկվել, զբոսանավը քարշակով հասցրել էին նավահանգիստ:
Մարտի 10-ին էլ Ֆլորիդայի նավահանգստից դուրս եկած Carnival Legend զբոսանավը նավահանգիստ էր ժամանել ժամանակից շուտ` արագության վրա ազդած տեխնիկական խնդիրների պատճառով:




























