Միջազգային տիեզերակայանում արեւային մարտկոցներից մեկի սառեցնող հատվածից ամոնիակի արտահոսք է եղել:
ՄՏԿ-ում գտնվող տիեզերագնացները հայտնել են Ռ6 բաժնից լողացող մանր սպիտակ փաթիլների մասին, հայտնում է NASA-ն: Արտահոսքի վայրի հայտնաբերման համար Թռիչքների կառավարման կենտրոնը գործարկել է արտաքին հեռուստատեսային խցիկները:
Ամոնիակն օգտագործվում է կայանի էլեկտրամատակարարման համակարգերի սառեցման համար: Կայանի արեւային մարտկոցների յուրաքանչյուր հատված ունի իր անկախ սառեցման համակարգը: Ըստ NASA-ի մասնագետների տվյալների` սառեցման համակարգը կանջատվի առաջիկա 48 ժամվա ընթացքում: Ցամաքային ծառայությունները եւ կայանի անձնակազմը որոշում են, թե ինչ միջոցներ են անհրաժեշտ ձեռնարկել վթարային հատվածի մեկուսացման համար, գրում է lenta.ru-ն:
NASA-ոմ ընդգծել են, որ ամոնիակի հայտնաբերված արտահոսքը վտանգ չի ներկայացնում անձնակազմի անդամների առողջության եւ կայանի բնականոն աշխատանքի համար:




























