Եմենում ազատվել են անցյալ տարի առեւանգված եվրոպացի պատանդները: Երեքն էլ բարեհաջող հասել են Ավստրիա` Վիեննայի հիվանդանոցներից մեկը, որտեղ նրանց հոգեբանական եւ բժշկական օգնություն է ցուցաբերվում: 

Ազատ արձակված ֆինլանդացի ամուսնական զույգը զինծառայողներ են. ֆիննական պաշտպանական ուժերի ավագ լեյտենանտ Ատե Կալեւան եւ նրա կինը`պահեստային սպա Լեյլան: Տղամարդը Եմենում ուսումնական արձակարդում էր, ուսումնասիրում էր  ահաբեկչության դեմ պայքարի հարցերը, իսկ կինը եկել էր նրան այցելության: Ավստրիացու մասնագիտությունը դեռ չի հաղորդվում: Ըստ Ավստրիայի Հանրապետության փոխկանցլեր Միխայել Շպինդելեգերի` պատանդների ազատության համար «օգտագործվել էին քաղաքական եւ դիվանագիտական բոլոր հնարավորությունները», հայտնում է NEWSru.com-ը:

Հելսինկիում մամուլի ասուլիսի ժամանակ Ֆինլանդիայի արտգործնախարար Էրկի Տուոմիոյան հայտնել է, որ «պատանդներին ազատելու համար ռազմական գործողության կարիք չի եղել» եւ փրկագին էլ չի վճարվել: