Բելգիայում քիմիական ռեակտիվներով գնացքի վթարի վայրից տարհանված 1,4 հազար բնակիչները վերադարձել են տուն:
Ըստ համալրված տեղեկությունների` տարհանվել էր 1979 մարդ, որոնք բնակվում էին վթարի վայրից մեկ կմ շառավղում տեղակայված 500 տներում:
Արտակարգ դեպքը կատարվել էր մայիսի 6-ի գիշերը` Գենտ քաղաքից ոչ հեռու, երբ Նիդեռլանդներից եկող գնացքի` մի երկաթգծից մյուսն անցնելու պահին մի քանի վագոն-ցիստեռններ շրջվել էին: Վագոններից թափվել եւ բռնկվել էին թունավոր նյութերը, պայթյուններ էին որոտացել: Վթարի հետեւանքով զոհվել էր մեկ մարդ, 100 մարդ շնչուղիների հետ կապված գանգատներով բժշկի էին դիմել:
«ՌԻԱ Նովոստին» հաղորդում է, որ 170 մարդ, այդ թվում` վթարի վայրից 250 մ հեռավորության վրա ապրող 48 մարդ, կարող են իրենց տները վերադառնալ մայիսի 18-ից ոչ շուտ, քանի որ մերձակայքի կոյուղիների խողովակներում հայտնաբերվել է թունավոր գազերի մեծ քանակություն:




























