Բրիտանացի հմուտ պարապլաներիստն անհաջող վայրէջք է կատարել 11 հազար վատտ հզորությամբ լարման տակ գտնվող էլեկտրալարերին: Բարեբախտաբար, մարզիկը ողջ է  մնացել, սակայն  ունի այրվածքներ: 

The Daily Mail-ը գրում է, որ լարերի մեջ խճճվելով`  30-ամյա Դենիելը բավականին անհարմար դիրքում է հայտնվել: Իրադրությունը դժվարացել է այն, որ նա ամեն րոպե կարող էր հոսանքի մահացու հարված ստանալ: Ավելին, եթե որեւէ մեկը փորձեր օգնել նրան եւ դիպչել, նա նույնպես կէլեկտահարվեր: 

Դենիելը կարողացել է ազատվել եւ գետին ցատկել միայն 10 րոպե անց, հայտնում է NEWSru.com-ը: Նա ստացել է ձեռքի եւ ոտքի այրվածքներ եւ տեղափոխվել հիվանդանոց, սակայն արդեն հաջորդ օրը դուրս է գրվել:  Տեսախցիկով այդ ամենը նկարահանած ականատեսներից մեկը պատմել է, որ ըստ պարապլաներիստի` ինքը, կախված լինելով լարերից, զգացել է, թե ինչպես է «էլեկտրական հոսանքն անցնում իր մարմնի միջով»: