ԱՄՆ քաղաքացի Քենեթ Բեյը (Բեյ Չժու Հո), ով Հյուսիսային Կորեայում դատապարտվել է 15 տարվա ազատազրկման, «զբաղվել է պառակտիչ քարոզչական գործունեությամբ՝ նպատակ ունենալով տապալել ժողովրդական հանրապետության կառավարությունը»: Այս մասին ասված է Հյուսիսային Կորեայի Գերագույն դատարանի հայտարարությունու, որը տարածվել է այսօր՝ մայիսի 10-ին:

Փաստաթղթում նշվում է, որ այդ նպատակով 2006-2012 թվականներին ամերիկացին Չինաստանի տարբեր շրջաններում բնակվող ԿԺԴՀ քաղաքացիներին եւ օտարերկրացիներին դրդել է ԿԺԴՀ-ի դեմ թշնամական գործողությունների: Նա կալանավորվել է նախորդ տարվա նոյեմբերի 3-ին, Հյուսիսային Կորեայի Ռասոն քաղաքում, որտեղ փորձել է «հակակառավարական բովանդակության գրականություն մտցնել», հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: