Այսօր՝ մայիսի 10-ին, ժամը 10.04-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Սպանդարյան 3 փողոցում` «Սովխոզ» կոչվող միջպետական թունելի մոտակայքում, առկա է ժայռաբեկորի ընկնելու վտանգ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ժայռաբեկորի ընկնելը կարող է խոչնդոտել Գեղանուշ եւ Ճակատեն գյուղեր տանող ավտոճանապարհի երթեւեկությունը: