Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 9-ին Սիրիայի հարցով հեռախոսային բանակցություններ է վարել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունի եւ Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմիի հետ:

Ռուսաստանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Բան Կի-մունի հետ քննարկվել են Սիրիայի իրադրությունը եւ այդ երկրում ճգնաժամի հաղթահարման ուղիները: «Լավրովը հաստատել է ՄԱԿ-ի ակտիվ մասնակցության կարեւորությունը միջազգային ջանքերում` ՍԱՀ-ում ճգնաժամի քաղաքադիվանագիտական կարգավորում ապահովելու համար:  Այդ առնչությամբ շեշտը դրվել է աջակցության մոբիլիզացման անհրաժեշտության վրա, ամենից առաջ սիրիական ընդդիմության բոլոր խմբերի», - ասված է Ռուսաստանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:

Բրահիմիի հետ քննարկվել են այս տարվա մայիսի 7-ի ռուս-ամերիկյան նախաձեռնության շրջանակում ՍԱՀ-ում քաղաքական-դիվանագիտական  կարգավորման հեռանկարները: