Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը ժամանել է Սոչի` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու համար, հաղորդել է «Էխո Մոսկվի»-ն:

Կրեմլի մամուլի ծառայության տեղեկությունների համաձայն` Պուտինն ու Քեմերոնը քննարկումների ժամանակ հատուկ ուշադրության կարժանացնեն Սիրիայի շուրջ տիրող իրավիճակը:

Ինչպես ավելի վաղ հաղորդել է NEWS.am-ը` Ռուսաստան կատարած այցից հետո Քեմերոնը կուղեւորվի Վաշինգթոն` սիրիական խնդիրը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ քննարկելու համար: