Բանգլադեշում` փլված շենքի փլատակերի տակ մայիսի 10-ին` փրկարարական աշխատանքների 16-րդ օրը, ողջ մնացած կին են գտել: Այս մասին հաղորդել է «Լենտա.ռու»-ն` վկայակոչելով Agence France-Presse-ը:

Ինչպես  AFP-ին հաղորդել են փրկարարները` կնոջ մոտ կարող էր լինել հեղուկի պաշար, կամ նա խմել է այն ջուրը, որը փրկարարները փլատակների տակ են լցրել:

Հիշեցնենք` շենքը փլվել է ապրիլի 24-ին: Ներկ պահին տեղական ծառայություններն, ըստ վերջին տվյալների, փլատակների տակ հայտնաբերել են 1035 մարդու մարմին: Առաջին օրերին փրկարարները փլատակների տակից դուրս են հանել 2,5 հազար ողջ մնացած մարդու: Թե փլուզման պահին շենքում քանի մարդ է եղել` հայտնի չէ: