Վրաստանի կառավարությունում  քննարկվում է հանրապետությունում թեթեւ թմրանյութերի որոշ տեսակների, մասնավորապես` մարիխուանայի ապաքրեականացման հնարավորությունը: Այս մասին այսօր`մայիսի 10-ի մամուլի ասուլիսում հայտնել է աշխատանքի, առողջապահության եւ սոցիալական ապահովության նախարար Դավիթ Սերգեենկոն, հաղորդում է  «Նովոստի Գռուզիան»:

Ըստ նրա` ժամանակակից աշխարհում մեծ թվով երկրներ կան, որտեղ դիտարկվում է  մարիխուանայի հակաքրեականացումը, եւ որոշ պետություններ ընդունել են այդ օրենքը:

«Սակայն այն փաստը, որ մենք այժմ քննարկում ենք այդ հարցը, չի նշանակում, որ մի հիանալի օր մենք կարթնանանք, եւ մարիխուանան կվաճառվի սուպեմարկետներում: Իհարկե, դա այդպես չէ, եւ քննարկումը պետք է շարունակվի», - նշել է նախարարը: