Վրաստանում ցույց է տեղի ունեցել` մայիսի 17-ին նշանակված հոմոֆոբիայի դեմ հանրահավաքն արգելելու պահանջով: Ակտիվիստները հավաքվել էին ԼԳՏՊ ակցիայի կազմակեպիչների հյուրանոցի առջեւ: Ցուցարարները վստահ են, որ փոքրամասնությունների ներկայացուցիչները  մայիսի 17-ի հավաքին «ոչ ավանդական սեռական կողմնորոշում են քարոզելու»:

 Կային պաստառներ` «Պաշտպանենք բարոյականությունը», «Պաշտպանենք մեր երեխաների իրավունքները», «Սոդոմ եւ Գոմոր չենք ուզում», «Ժողովրադավարությունն անբարոյականություն չի նշանակում» մակագրությամբ: Ցույցի մասնակիցները հայտարարում են, որ  իրենք դեմ են ունենում այն ամենին, ինչը հակասում է ուղղափառությանը, այդ պատճառով էլ իրենց համար անընդունելի է ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդկանց աջակցության հանրահավաքը, հայտնում է «Գռուզիա Online»-ը:

Նույնասեռականների ցույցի կազմակերպիչների հասցեին սպառնալիքներն արդեն տարածվել են համացանցում, եւ փոքրամասնությունները ոստիկաններին խնդրել են ուժեղացնել հսկողությունը կայանալիք հանրահավաքի ժամանակ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: