«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունն ահազանգում է Երեւանում ծառերի հատված մասին:
Նախաձեռնության տարածած հայտարարության մեջ ասվում է.
«Ըստ երեւույթին մայիսի 5-ին կրկին հաղթանակ են տարել բարբարոսները, որոնք նորից լծվել են Երեւանի կանաչ գոտիների ոչնչացմանը: Տարոն Մարգարյանի տան հենց դիմաց ֆինանսական տեխնիկումի այգում բարբարոսաբար սղոցվել են տասնյակ բազմամյա ծառեր: Մալաթիա Սեբաստիայում մոտ 95 ծառեր հատվել են՝ փոխարինվելով մատղաշ շիվերով:
Ամբողջ քաղաքով մեկ խորը էտումներ են արվում, ինչի արդյունքում սոսիներն ու մյուս ծառերը մեռնում են:
Քաղաքացի, դու միայնակ ես քո քաղաքում: Մայիսի 5-ին տեղի ունեցած քրեական խմբերի ակտիվ մասնակցությամբ ընտրությունների արդյունքում Երեւանում իրենց գործն են անում բարբարոսները»:




























