Մայիսի 14-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն կհանդիսապետի Կոտայքի թեմի Աբովյան քաղաքի Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման արարողությունը` ընդառաջ եկեղեցու բարերար Գագիկ Ծառուկյանի խնդրանքին:

Մայր աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ նույն օրը նորակառույց եկեղեցում կամփոփվի նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերված Սբ Հովհաննես Մկրտչի մասունքը:

Օծման արարողության սկիզբը ժամը 15.00-ին: