Հայերենն այն 18 լեզուների թվում է, որոնք ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատրաստած «Անհետացող լեզուների քարտեզի» համաձայն, Թուրքիայում անհետացման վտանգի տակ են, հաղորդում է «Nouvelles d`Arménie»-ին:
Ինչպես արեւմտահայերնն ու հայկական բարբառները, այնպես էլ ասորերենը, հունարենը, պոնտական հունարենը եւ մի շարք այլ լեզուներ Թուրքիայում անհետացման վտանգի տակ են: Համաձայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցի` արեւմտահայերեն են խոսում Ստամբուլի եւ հայկական Վակեֆ գյուղի ավելի քան 50 հազար հայեր:
Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ն երկու անհետացող լեզվի մասին է նշել` ասորերենն ու պոնտական հունարենը: Վրաստանում եւ Ադրբեջանում արձանագրվել է անհետացման սպառնալիքի տակ գտնվող տասնմեկ լեզու




























