«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ մայիսի 13-ին, ամերիկյան դոլարի առուվաճառքի գործարքներ տեղի չեն ունեցել: Դոլարն առաջարկվել է բավական բարձր՝ 417 դրամով, սակայն պահանջարկի փոխարժեքը չի գերազանցել 416. 85-ը: Նշենք, որ անցյալ շաբաթ դոլարի բորսայական փոխարժեքը բարձրացել էր՝ հասնելով գրեթե 416,51 դրամի:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի փոխարժեքը առավելագույնը 416,5 դրամ է,  վաճառքի փոխարժեքը մեծամասամբ 418 կամ 418,5 դրամ է:

Forex միջազգային շուկայում դոլարն այսօր ամրապնդվել է իենի եւ եվրոյի նկատմամբ, ինչին նպաստել են լուրերն այն մասին, որ ԱՄՆ ֆեդերալ ռեզերվային համակարգը ավելի վաղ կհրաժարվի մեղմ դրամավարկային քաղաքականությունից:  Եվրոն այսօր սակարկվել է 1.2975 դոլարի մոտ:

Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ սահմանել է 31.3777 ռուբլի: Դոլարը զգալի ամրապնդվել է ռուբլու նկատմամբ: