Ռուսաստանի հետազոտության ամերիկյան ինստիտուտը թողարկել է խաղաքարտերի տրցակ` «ռուսական մաֆիա» անվանումով: Խաղաքարտերի վրա զետեղված են ռուսական կազմակերպված հանցավոր խմբավորումների առավել հայտնի ներկայացուցիչները: Խաղաքարտերը նվիրել են կոնգրեսականներին, հատուկ ծառայությունների աշխատակիցներին եւ իրավապահներին:

Տրցակում մեկնոցները նախկին «ալյումինի արքա» Միխայիլ Չորնոյն են, նրա եղբայր Լեւ Չերնոյը, քրեական գանձապահ Լոն Լանը եւ Սոլնցեւյան խմբավորման պարագլուխ Սեմյոն Մոգիլեւիչը:

Իսրայելի քաղաքացի Միխայիլ Չերնոյին Ինտերպոլը որոնում է դեռ 2009 թվականից: Լեւ Չերնոյն անցնում է ՌԴ բանկերից եւ բյուջեից երկու մլրդ դոլար յուրացնելու գործով, Լեոն Լանը ԱՄՆ-ում 10 մլն դոլար է յուրացրել, իսկ Մոգիլեւիչը ՀԴԲ-ի կողմից հետախուզվողների առաջին տասնյակում է:

«Թագավորների» խմբում են Զախարի Քալաշովը, Ալեքսանդր Մալիշեւը, Վիկտոր Բուտն ու Մարատ Բալագուլան, ով համարվում է ԱՄՆ-ում ռուսական մաֆիայի կնքահայրը:

Ընդամենը տրցակում 48 անուն կա, նրանց մեծ մասը ենթադրաբար ԱՄն-ում են, իսկ մոտ 15 տոկոսը` Իսպանիայում: