Հայաստանի Հանրապետության բնապահապանության նախարարությունը շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական մի քանի դրական եզրակացություն է տվել:

Մասնավորապես, դրական եզրակացություն է տրվել.

1. «Արխիտոն» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Գեղարքունիքի մարզի Ձորաղբյուրի, Լիճքի, Երանոսի եւ Ծակքարի գյուղական համայնքների գլխավոր հատակագծերի նախագծերին,

2. «Հայնախագիծ» ԲԲԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Լոռիի մարզի Ստեփանավան քաղաքի գլխավոր հատագծում փոփոխություններ եւ մի շարք հատվածների տարածքների գոտիավորման նախագծերին: