Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ մայիսի 14-ին, աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել հանրապետության շրջանային վարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են շրջաններում առկա սոցիալ-տնտեսական իրավիճակին եւ տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել գյուղատնտեսության եւ շինարարության ոլորտներին:

Երկրի ղեկավարն ընդգծել է համակարգված աշխատանքների իրականացման հրամայականը` այս ուղղությամբ տալով կոնկրետ հանձնարարականներ:

Խորհրդակցությանը ներկա էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: