Չինաստանի քաղաքացին կոտրել է իր 420 հազար դոլարանոց Maserati մեքենան՝ ի նշան տեխսպասարկման ցածր որակի դեմ բողոքի:

Չորս երիտասարդներ հավաքվածների զմայլված հայացքների ներքո մուրճերով կոտրել են Ցինդաո քաղաքի ցուցադրությունների կենտրոնի մոտ կանգնեցրած Maserati Quattroporte-ը՝ ավտոսրահի բացման օրը, գրում է China Daily-ն:

Maserati-ի սեփականատերը բացատրել է, որ դրանով իր բողոքն է արտահայտել Չինաստանում այդ մակնիշի ավտոմեքենայի տեխսպասարկման որակից:

Վանը ավտոմեքենան գնել էր 2011թ., այդ օրվանից տեխսպասարկման ծառայություն դիմելու բոլոր դեպքերը հիասթափությամբ էին ավարտվել: Սեփականատերը նկատել էր, որ մեքենայի որոշ մասեր փոխել են հներով, թեեւ ինքը վճարել է պատվիրված նոր մասերի գինը, գրում է  «ՌԻԱ Նովոստին»: