Մեծ Բրիտանիայում ձերբակալվել են վեց մարդ մարմնավաճառության կազմակերպման եւ Լոնդոնում մարդկանց առեւտրի մեղադրանքով: Նրանցից չորսը Ռուսաստանի քաղաքացիներ են:
Ինչպես գրում է The Evening Standard թերթը, ոստիկանությունը խուզարկել է Լոնդոնի հեղինակավոր շրջանների 13 բնակարաններ: Երկու ձերբակալվածների տանը 75 հազար ֆունտ (114 հազար դոլար) է հայտնաբերվել:
Խմբավորման պարագլուխը 44-ամյա կին է Ռուսաստանից: Նրա ամենօրյա եկամուտը կարող է կազմել մինչեւ 20 հազար ֆունտ: Հասարակաց տունը զբաղեցրել է մի շենքի 9 բնակարաններ, որոնցից յուրաքանչյուրում մեկական կին է աշխատել:
Ոստիկանության տվյալներով, կանանց Մեծ Բրիտանիա են բերել Արեւելյան Եվրոպայի երկրներից, մասնավորապես Ռուսաստանից, Բուլղարիայից եւ Լատվիայից: Աղջիկներին զբոսաշրջության ոլորտում աշխատանք են խոստացել, բայց հետո ստիպել մարմնավաճառ աշխատել: Lenta.ru-ի փոխանցմամբ, խմբավորման հետքի վրա դուրս են եկել շնորհիվ աղջիկներից մեկի, եւ 12 շաբաթ հետեւել են կավատներին:




























