Լուսանկարը, որ հեղինակավոր World Press Photo մրցույթում ճանաչել են տարվա լավագույն աշխատանք, կարող է կեղված լինել:

Խոսքը շվեդ լուսանկարիչ Պոլ Հանսենի «Թաղում Գազայում» աշխատանքի մասին է, որտեղ մի խումբ տղամարդիկ տանում են իսրայելական հրթիռից զոհված երեխաների դիակներ: Լուսանկարը զբաղեցրել է առաջին մրցանակը «Ռեպորտաժ դեպքի վայրից» անվանակարգում, նաեւ ստացել է տարվա գլխավոր մրցանակը:

Լուսանկարի պրոֆեսիոնալ անալիզն իրականացրել է Նիլ Կրավեցը: Ֆայլի մասին ծառայողական տեղեկատվության անալիզը ցույց է տվել, որ այն բաղկացած է երեք նախնական ֆայլերից: Արեւի ճառագայթների անկման անկյունը, ըստ Կրավեցի, չի համապատասխանում լուսանկարի ժամանակին, բացի այդ փորձագետն անբնական է համարել լույսը մարդկանց դեմքին, որը չպետք է ընկներ նրանց վրա:

Մրցույթի կազմակերպիչները Նիլ Կրավեցի անալիզը ոչ պրոֆեսիոնալ են անվանել: «Մրցութային լուսանկարի յուրաքանչյուր պիքսել համապատասխանում է ներկայացված ֆայլին, մշակվել են միայն ստվերները»,- նշել են World Press Photo Foundation-ը, որը միաժամանակ խստացրել է կանոնները` հեղինակներին ստիպելով հաջորդ անգամ նախնականները եւս ներկայացնել, գրում է  Utro.ru-ն: