Ամերիկյան Disney World ժամանցային զբոսայգիների խոշոր ցանցը աղմկահարույց սկանդալի կենտրոնում է հայտնվել: Այցելուները հաճախ նախօրոք վճարել են սահմանափակ կարողություններով անձանց,  որպեսզի վերջիններս այգում զբոսնելիս ընտանիքի անդամ ձեւանային եւ այդպիսով ընտանիքը օգտվեր տրամադրվող արտոնություններից:  Այդպիսով, ըստ Disney World-ի տարածքում գործող կանոնների, ընտանիքի մյուս անդամները զանազան ատրակցիոններից օգտվում էին արտահերթ, հաղորդում է «Ինտերնովոստին»:

Քննության ընթացքում նաեւ պարզվել էր, որ նման այգիներում իրենց ծառայություններն են առաջարկում  սահմանափակ ֆիզիկական կարողություններով բազմաթիվ գիդեր: Նշվում է, որ նման ծառայությունների վճարը բավականին բարձր է՝ մեկ ժամվա համար 130 դոլար, կամ մոտավորապես 1000 դոլար մեկ ամբողջական օրվա համար: 

Հայտնի է, որ Disney World ցանցի բոլոր այգիների տարածքում սահմանափակ ֆիզիկական կարողություններով մարդիկ եւ նրանց ուղեկցողները կարող են օգտվել տարբեր զեղչերից: Սակայն այժմ ցանցի ղեկավարությունը մտածում է վերացնել հաշմանդամների համար այդ արտոնությունները: