Պարբերաբար մարիխուանա օգտագործողների մոտ 16 %-ով ավելի քիչ է շաքարախտի զարգացման հավանականությունը, տեղեկացնում է The Daily Mail-ը: Մարիխուանան եւ նրա ակտիվ բաղադրիչ տետրահիդրոկանաբինոլը ազդում են ինսուլինի մակարդակի վրա: Հետեւաբար, այն կարող է դառնալ շաքարախտի դեմ հրաշալի միջոց: Ներկայումս աճեցվող թմրանյութը օգտագործվում է ցավի մեղմացման միջոց քաղցկեղով հիվանդների համար: Ինչպես վկայում են հարցումները, շատ մարդիկ կողմ են մարիխուանայի օրինականացմանը: Իսկ 4657 մարդկանց հետազոտությունը ցույց է տվել, որ 579-ը ծխել է մարիխուանա, 1975-ը ծխել են վաղուց, 2013 մարդ երբեք չի օգտագործել, հաղորդում է MedDaily.ru-ն:
Չափել են հետազոտության մասնակիցների ինսուլինի եւ շաքարի մակարդակը: Այդպես հաշվարկվել է ինսուլինային դիմադրողականությունը: Արդյունքում առաջին խումբը ունեցել է 16%-ով ավելի քիչ ինսուլինի մակարդակ, քան երրորդը: Ի դեպ, ծխողների մոտ իրանի հատվածը ավելի նեխ էր, քան նրանց մոտ, ովքեր երբեք չեն ծխել: Լայն իրանը ուղղակիորեն կապված է մետաբոլիկ խանգարումների հետ:
Հատկանշական է, որ ավելի վաղ գիտնականները ապացուցել էին, որ մարիխուանա օգտագործողները ունեն ավելի շատ կալորիականություն: Բայց նրանց մոտ ցածր է մարմնի քաշի ինդեքսը: Թե ինչումն է գաղտնիքը, գիտնականնները չգիտեն:




























