Ամերիկյան Powerball վիճակախաղում 475 մլն դոլարանոց ջեքփոթ են շահել: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ոչ մի խաղարկված տոմս չի կրկնել հաղթող 5+1 թվերի կոմբինացիան: Հաջորդ շահումը կանցկացվի մայիսի 18-ին:

Վերջին տարիներին ջեք-փոթերը առավել հաճախ են հանդիպում, քանի որ 2012-ից սկսած Powerball-ը կազմակերպվում է նոր կանոններով՝ ավելացել է հաղթելու հնարավորությունը, բայց գլխավոր մրցանակն ստանալն ավելի է դժվարացել: Նախորդ փուլում, օրինակ, ոչ մի հաղթող ջեք-փոթ չի եղել, սակայն մոտ 15 տոմսերի տերեր մեկական մլն դոլար են շահել, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Powerball-ի մոտսները վաճառվում են ԱՄՆ 43 նահանգներում: Վիճակախաղի կայքի տեղեկատվությամբ՝ գլխավոր մրցանակը շահելու հավանականությունը մեկը 175 մլն-ի է: